Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Շաքարային հավելումների վտանգը

 Շաքարային հավելումների վտանգը

Շատ ամերիկացիներ անվերջ պայքար են մղում շաքարի, հատկապես՝ սննդի և խմիչքների մեջ  ավելացված շաքարի դեմ: Այս հավելումները բարելավում են սննդի համը՝ սնուցող նյութերի պարունակության հաշվին: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելալյալ շաքարի մեծ քանակությամբ սպառումը կարող է փոխել արյան մեջ լիպիդների մակարդակը՝ իր հերթին ավելացնելով սրտային հիվանդություն զարգացնելու գործոնները:
 
Ինչպես բարձր յուղայնության սնունդ ընդունելը մեծացնում է եռգլիցերիդների և խոլեստերինի մակարդակը, այնպես էլ շաքարի սպառումը կարող է ազդել այդ լիպիդների վրա:
 
«Մենք լիպիդների մակարդակի փոփոխություն ենք նկատել այս քաղցրացուցիչները մեծ քանակով սպառելուն զուգահեռ», - ասում են
Էմորի համալսարանից Ջին Ուելշը և բժիշկ Միրիամ Վոսը, որոնք  այլ հեղինակների հետ միասին 1999-ից 2006 թվականներն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել են Միացյալ Նահանգների կառավարության սնուցիչների մասին տվյալները և արյան լիպիդի մակարդակը ավելի քան վեց հազար մեծահասակներ շրջանում:
 
Ուսումնասիրության մասնակիցները բաժանվել էին հինգ խմբի՝ ըստ շաքարային հավելումի և կալորիական քաղցրացուցիչների օրական սպառման մակարդակի:
 
Ամենաշատ սպառող խումբը սպառում էր միջինում 46 թեյի գդալ շաքարային հավելում, իսկ նվազագույն սպառող խումբը՝ միջինում միայն երեք թեյի գդալ:
 
«Մենք պարզեցինք, որ ավելի շատ շաքարային հավելում սպառած մարդիկ ավելի հավանական է, որ կունենան սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի գործոններ», - ասում է Միրիամ Վոսը:
 
Ավելի շատ կալորիական հավելումներ սպառողներն ավելի հավանական է, որ կունենան լիպիդի այնպիսի մակարդակ, որը կանդրադառնա սրտանոթային հիվանդություն զարգացնելու ռիսկի մեծացման վրա:
 
«Այս ուսումնասիրության օգուտներից է այն, որ շաքարային հավելման աճի հետ բարձրանում է եռագլիցերիդների մակարդակը և իջնում բարձր խտության լիպոպրոտեինի մակարդակը: Շաքարի մեծ քանակը բարձրացնում է վնասակար խոլեստերինի մակարդակը: Կարծում ենք՝ շարունակական կապ գոյություն ունի սրտանոթային հիվանդության ռիսկի և սպառվող շաքարային հավելման միջև», - ասում է բժիշկը:
 
Ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ բարձր խտության լիպոպրոտեինի՝ «լավ խոլեստերինի» մակարդակը 20 տոկոսով ցածր էր շաքարի նվազագույն սպառող խմբի մոտ:
 
«Երկարաժամկետում մարդկանց առողջության պահպանման համար կարևոր է, որպեսզի նրանք հետևեն շաքարի հավելումների սպառմանը և փնտրեն այն կրճատելու եղանակներ», - ասում է բժիշկ Վոսը:
 
Ըստ բժիշկ Ուելշի, այն մարդիկ, ովքեր մտահոգված են սրտային հիվանդություններով, կրճատում են ճարպի սպառումը, իսկ ճարպի սպառման կրճատումը կարող է բերել մշակված շաքարի սպառման ավելացմանը. այս ամենը փոքր-ինչ բարդանում է:
 
«Չենք կարող սակայն ուշադրություն դարձնել ճարպի վրա և անտեսել շաքարը», - ասում է Ուելշը:
 
Որպես հնարավոր լուծում առաջարկվում է կարդալ սնուցիչների պիտակը:
 
«Եթե անհանգստացած ենք սրտային հիվանդությունների վտանգով, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդի մեջ առկա շաքարային հավելումների վրա» , ասում է բժիշկ Ուելշը՝ հավելելով. «Կարծում ենք, որ փոխելով շաքարի սպառման քանակը, մարդիկ կարող են բարելավել արյան լիպիդի մակարդակը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը»:

Սկզբնաղբյուր. amerikayidzayn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ